National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.12.2022
Պետական պարտքի կառավարումը հուսալի եւ ոչ ռիսկային իրավիճակում է. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյան
1 / 6

Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրվել է «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»` 100 մլն եվրո արժողությամբ, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ուստի եւ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը հնարավորություն ունի ընտրելու` ֆիքսվա՞ծ, թե՞ լողացող տոկոսադրույքով է ներգրավվում վարկը: Ֆիքսված տոկոսադրույքը կազմում է 3,87 տոկոս: Վարկի ժամկետի տեւողությունն է 20 տարի, իսկ արտոնյալ ժամկետը` 5 տարի:

Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ բյուջետային աջակցության վարկային միջոցներն ուղղված են այնպիսի կարեւոր բարեփոխումների, ինչպիսիք են կապիտալ ներդրումներն ու ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք կնպաստեն հետագա կառավարման համակարգի, ֆինանսական շուկաների բարելավմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճի զարգացմանը: Բարեփոխումներով նախատեսվում է, որ Կառավարությունը պետք է պլանավորի իր ծախսերը` ելնելով ռազմավարական առաջնահերթություններից:

Անդրադառնալով բյուջեի ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին` հիմնական զեկուցողը նշել է, որ ստեղծվել է բյուջետային կոմիտե, որը եռամսյակային կտրվածքով քննարկելու է նաեւ կապիտալ ծախսերի թերակատարումներն ու պատճառները:

Խոսելով կապիտալ ծախսերի թերակատարման մասին` Վահե Հովհաննիսյանը նշել է, որ այս տարվա դեկտեմբերի 1-ի ցուցանիշով, նախորդ տարվա համեմատությամբ, տոկոսային առումով բարելավում է գրանցվել:

Պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի խնդրանքով Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է լողացող տոկոսադրույքի ռիսկերին: «Ցանկացած լողացող տոկոսադրույքով վարկ, մենք կարող ենք ֆիքսել, պարզապես դա առաջացնում է հավելյալ ծախսեր»:

Գլխադասային` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ  ներկայացրել է Արուսյակ Մանավազյանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ պետական պարտքին, նշել է, որ պետական պարտքի կառավարումը գտնվում է հուսալի եւ ոչ ռիսկային իրավիճակում:

Խորհրդարանը դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am